Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

«ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է երաշխավորել Հայաստանի սուվերենությունը»․ հարց՝ Նենսի Փելոսին

15:30, կիրակի, 18 սեպտեմբերի, 2022 թ.
«ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է երաշխավորել Հայաստանի սուվերենությունը»․ հարց՝ Նենսի Փելոսին

«Անշուշտ, որոշումը Հայաստանն է կայացնում, մենք այստեղ մեր պատրաստակամության մասին կարող ենք խոսել։ Մենք այստեղ ենք, որպեսզի հասկանանք` ինչ ակնկալիքներ կան»,- պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը չէին արդարացրել ՀՀ իշխանությունների ակնկալիքը, արդյո՞ք ԱՄՆ-ն ակնկալում է որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և ԱՄՆ-ն արդյո՞ք պատրաստվում է երաշխավորել Հայաստանի սուվերենությունը, Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգությունը, ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսը։

«Այլ երկրների հետ մեր հարաբերություններում մենք պետք է օգտագործեն մեր ազդեցությունն ու լծակները՝ ցույց տալով, որ Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը գերակա են: Ես սա ասում եմ իմ անունից, չեմ ասում, թե ինչ պետք է անի Հայաստանը»,- ասաց Փելոսը:

| | |
5456 | 1
Facebook