Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրանական «Շահեդ-136» ԱԹՍ-ները ռուսական կողմից սկսել են լրջագույն դերակատարություն ունենալ ուկրաինական պատերազմում»․ իրանագետ

02:06, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«Իրանական «Շահեդ-136» ԱԹՍ-ները ռուսական կողմից սկսել են լրջագույն դերակատարություն ունենալ ուկրաինական պատերազմում»․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Արդեն գրեթե կասկած չկա, որ իրանական «Շահեդ-136» ԱԹՍ-ները ռուսական կողմից սկսել են լրջագույն դերակատարություն ունենալ ուկրաինական պատերազմում, ընդհուպ մինչև այն, որ ուկրաինացի հրամանատարը կոնկրետ նշել է, թե դրանք ինչ վնասներ են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ռազմական տեխնիկային։
     Հաշվի առնելով հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, համընկնող աշխարհաքաղաքական շահերը, հազարամյակների ընդհանուր սահմանը և այլն, Իրանից նման և այլ առաջադեմ սպառազինություն ձեռք չբերելը որևէ տրամաբանական բացատրություն և արդարացում չի կարող ունենալ»։

| | |
5486 | 0
Facebook