Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ստրկամտություն` Level «GOD»»․ Աննա Կոստանյան

17:05, կիրակի, 18 սեպտեմբերի, 2022 թ.
«Ստրկամտություն` Level «GOD»»․ Աննա Կոստանյան

«Ստրկամտություն` Level «GOD»
     Եթե որևէ մեկը կարծում է, թե մի «տիրոջը» մյուսով փոխարինելով «փրկություն» ենք գտնելու ու մեր անվտանգությունը միանգամից 100 տարվա երաշխիքներ է ստանալու, ապա կամ միամիտ եք կամ կարճամիտ եք կամ էլ ստրկամիտ։ Ներեք ինձ, բայց իրերն իրենց անուններով։
     Երեկվանից Ֆեյսբուքում տիրող համատարած «սռաչը» (լեզվաբան լինելով չեմ կարողանում սրան շատ համապատասխան բառ գտնել, մաքսիմում անգլերենով ավելի վատ հոմանիշ, բայց պետք չի), ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի ոտքերի տակ փռվելու, դրոշներով աչքը մտնելու, ողբանվագ լացուկոծն ու ստրկության երդման տարատեսակ զեղումներն ինձ մոտ կուռ համոզմունք ձևավորեցին, որ մենք կամ չենք հասկանում պետության ու պետականության գինը, կամ էլ ևս մի հարյուր տարով որևէ գերտերության հպատակության երդում տալու սովորույթն արդեն գենետիկորեն ամրապնդված մուտացիա է, ու թքած, թե ինչ-որ ժամանակ մարդիկ ռոմանտիզմով պայքարել են ինքնիշխանություն ու պետականություն ունենալու համար։
     Ինձ միայն մի բան է հետաքրքրում. յոթ բարձրագույն կրթությամբ, մի 5 տարբեր ոլորտների փորձագետի ինքնակոչությամբ լուրջ դեմքով գործիչներ` նախկին ու ներկա, ո՞նց են ծայրահեղ էս իրավիճակում կողմնորոշման կտրուկ մանյովրներ անում ձորի բերանին կանգնած, երբ որ քիթուբերանի վրա ընկնելու հավանականությունը գրեթե 100% է։ Լավ, իրո՞ք չկա էդ ընկալումը, որ որևէ գերտերություն իր պետության շահը քոնից նվազ չի գնահատելու, հետևաբար իր պետության տաս կամ հարյուրամյա առևտրային «ռազմավարության» մեջ որ պահին պետք լինի քեզ էժանով ծախի, անելու է դա` առանց մի րոպե ախ քաշելու։
     Իմ 13 տարեկան դուստրը նույնիսկ սա հրաշալի հասկանում է։
     Հ.Գ. Վերջին մեկ տարին ֆիլտրեց «շրջակա միջավայրս»` թե' քաղաքական, թե' ընկերական, թե' գործընկերային (և ոչ միայն)` մեծ ՄԱՔՐԱՊԱՏՈւՄ սկսելու համար։
     Հ.Գ. Դաշտը լավագույնս պարզաջրվեց քաղաքական մանր քամիչի միջոցով»։

Աղբյուրը` Աննա Կոստանյան
| | |
3366 | 1
Facebook