Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մյուս կողմից՝ սա մտահոգության ու կասկածի տեղիք է տալիս»․ Նաիրի Հոխիկյան

23:17, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ.
«Մյուս կողմից՝ սա մտահոգության ու կասկածի տեղիք է տալիս»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Ադրբեջանն այս փուլում ավարտել է իր գործողությունը Հայաստանի սահմանին։
     Մի կողմից սա լավ է՝ հաշվի առնելով, որ թշնամու հարձակման հետևանքով հայ զինվորներ այլևս չեն զոհվի, բայց մյուս կողմից սա մտահոգության ու կասկածի տեղիք է տալիս։ Առավելապաշտական պահանջներով Հայաստանի վրա հարձակված Ադրբեջանը հանկարծ որոշում է դադարեցնել ագրեսիան ու հայտարարել այդ մասին Թուրքիայի նախագահի բերանով։
     Ի՞նչ հասկանալ սրա տակ․
     1․ Ադրբեջանը ձախողել է իր բլիցկրիգի նպատակներում և որոշել է բավարարվել Հայաստանից գրավված 150քկմ-ով։
     2․ Ադրբեջանում հասունացող բողոքի ալիքը ստիպել է այդ երկրի իշխանությանը դադարեցնել պատերազմը։
     3․ Ադրբեջանն ի սկզբանե ունեցել է այն նպատակը, ինչին հասել է։
     4․ Հայաստանում սկիզբ առած բողոքի ալիքը պատճառ է դարձել, որ Իլհամ Ալիևը օգնության ձեռք մեկնի իր եղբայր Նիկոլին՝ ժամանակավորապես դադարեցնելով հարձակումը։
     5․ Ադրբեջանն ու Թուրքիան որոշ ճնշումների են ենթարկվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից՝ ստիպված լինելով ժամանակավորապես դադարեցնել հարձակումը։
     Կարող են լինել այլ տարբերակներ ևս, սակայն կան մի քանի կարևոր հարցեր։ Եթե իրականում թշնամին դադար է տվել, ապա․
     1․ Ինչո՞ւ չի նահանջում գրավված դիրքերից, որոնք ՀՀ մաս են։
     2․ Ինչո՞ւ են թշնամու զորքերը շարունակում մեծաքանակ կուտակումներ ունենալ ՀՀ առաջնագծին մոտ։
     3․ Արդյո՞ք սա հայկական կողմին շեղելու և զգոնությունը թուլացնելու նպատակ չունի»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
| | |
9915 | 2
Facebook