ՀՀ ոստիկանության և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի գրառումը. «Ոչ մի դեպքում ոչ մի դաշնակցի ոչ գերագնահատեք, ոչ թերագնահատեք, շատ մի սիրեք, որ հետո չատեք, մի ամուսնացեք, որ հետո չբաժանվեք, օգնություն խնդրելու փոխարեն պահանջեք լինել արդար դատավոր: Որևէ դաշնակցի ոչ նկար դրեք, ոչ էլ դրոշ, որ հետո չհանեք. դրեք միայն ձեր երկրի դրոշը:
Եվ հետո, հաշվի առեք, որ անկախ դաշնակցի գույնից, տեսքից, աշխարհագրական դիրքից, նա ունի իր գերշահը:
Դաշնակից եղեք ինքներդ ձեզ, սեփական ազգին»: