Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ.

Համացանց

«Ո՞ւր էր Արևմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ». Էդուարդ Շարմազանով

23:42, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ.
«Ո՞ւր էր Արևմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր էջում գրել է. «Հայաստանը թե՛ անվտանգային, և թե՛ տնտեսական համակարգերում պետք է լինի Ռուսաստանի հետ դաշնակից։
     Ո՞նց է լինում, որ Արևմուտքի ներկայացուցչին շուքով դիմավորելն անկախության նշան է դիտվում, իսկ Ռուսաստանի հետ դաշնակցություն զարգացնելը՝ «ռուսի սապոգ պաչել»։
     Ո՞ւր էր Արևմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ։
     Խալխի պետության պաշտոնյաներին եռագույնով դիմավորելն ե՞րբ դարձավ ինքնիշխանության նշան։
     Բա սուվերենությունից էիք խոսում։
     Հուզական լուծումներն անթույլատրելի են։
     Հայաստանը թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական հարթություններում պետք է լինի Ռուսաստանի հետ նույն համակարգում։
     Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն հայ զինվորին գոնե 1 փամփուշտ տվե՞լ են։
     Իհարկե՝ ոչ։
     Ո՞ւմ տված զենքով է հայ զինվորը պատերազմել թշնամու դեմ՝ Ռուսաստանի։
     Էժան գազի, էլեկտրաէներգիայի ու 50.000 տոննա ձրի զենքի մասին էլ կլռեմ։
     ՆԱՏO-ին հետաքրքիր չէ Հայաստանի ճակատագիրը…
     Արևմուտքին պետք է ՌԴ-ի դիրքերը թուլացնել ու Հայաստանը հանձնել Թուրքիայի կառավարմանը։
     Չի լինելու»։

| | |
4896 | 12
Facebook