Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ է իշխանությունն Ադրբեջանին հուշում, որ Հայաստանը զինտեխնիկայի համալրման խնդիր ունի»․ Տ․ Աբրահամյան

21:00, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ.
«Ինչո՞ւ է իշխանությունն Ադրբեջանին հուշում, որ Հայաստանը զինտեխնիկայի համալրման խնդիր ունի»․ Տ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իշխող ուժի տարբեր առանցքային դեմքեր՝ 1-ին դեմքից մինչև խորհրդարանի ներկայացուցիչներ, խոսում են ՀՀ-ի ունեցած մատակարարումների խնդիրների և առաջին հերթին սպառազինության կարիքների մասին։

Ընդ որում՝ սա արվում էր և՛ վերջին ագրեսիայի ընթացքում, և՛ հիմա, երբ իշխանության տարբեր դեմքեր կամ իշխանության տակ գործող մանր-մունր գործիչները խոսում են նոր ագրեսիայի վտանգի մասին։

Ինչո՞ւ է իշխանությունն Ադրբեջանին հուշում, որ Հայաստանը զինամթերքի, զինտեխնիկայի համալրման, կայուն մատակարարումների խնդիր ունի։

Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը պատմում թշնամուն իր խոցելիության, բարդությունների և ծանր իրավիճակի մասին։

Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը բացահայտում իր և իր հիմնական դաշնակցի, ռազմաքաղաքական դաշինքի ճգնաժամի մասին։

Իհարկե, ինչուների շարքը երկար է, իսկ պատասխանը՝ վաղուց ակնհայտ»։

| | |
2928 | 1
Facebook