Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի հետ սահմանին»․ Էրդողան

20:00, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ.
«Ադրբեջանն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի հետ սահմանին»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից տեղեկություն է ստացել «Հայաստանի հետ սահմանին ռազմական գործողության» ավարտի մասին․ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ադրբեջանը հայտարարեց Հայաստանի սադրանքներին ի պատասխան սկսված օպերացիայի ավարտի մասին։ Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, հիմա դրա քննարկումը իմաստ չունի։ Ըստ պարոն Իլհամից ստացած տեղեկությունների` մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղավորվել են անվտանգ դիրքերում: Հայաստանի համար կարևոր է որքան հնարավոր է շուտ զերծ մնալ Ադրբեջանի դեմ սադրանքներից, գործել նախկին պարտավորությունների համաձայն և կենտրոնանալ խաղաղության ու համագործակցության վրա: Մաղթում ենք, որ մեր տարածաշրջանում նորմալացման գործընթացները հաջողությամբ ավարտվեն և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը երկար ժամանակ կապահովվեն»,- ասել է Էրդողանը լրագրողներին՝ Սամարղանդից վերադառնալուն պես։

19303 | 2
Facebook