Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զինվե՛լ է պետք, զինվել նորագույն, ժամանակակից զենքերով». Աիդա Ներսիսյան

03:12, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
«Զինվե՛լ է պետք, զինվել նորագույն, ժամանակակից զենքերով». Աիդա Ներսիսյան

Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանի գրառումը․ «Թող ոչ մեկը ժողովրդի գլխին խաղաղության քարոզ չկարդա. վայրագ ցեղերը չեն քաղաքակրթվի երբե՛ք: Վկա՝ 1915-ը, խաղաղության պայմաններում կացնահարված սպա Գուրգեն Մարգարյանը, քառօրյա, 44-օրյա, եռօրյա պատերազմներում գլխատված ու խոշտանգված մեր զինվորները, հայուհու անարգված ու բզկտված մարմինը...
     Բավակա՛ն է, հանե՛ք շրջանառությունից «խաղաղություն» բառը, որն այս դեպքում բնավ կապ չունի բառիմաստի հետ:
     Զինվե՛լ է պետք, զինվել նորագույն, ժամանակակից զենքերով: Ուրիշ ոչինչ: Միայն այս դեպքում հայ Զինվորը զսպաշապիկ կլինի սահմանից այն կողմ կանգնած մոլագար խուժանի համար:
     Խոնարհվում եմ հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր քաջերի հիշատակի առաջ՝ անուն առ անուն, կիսում հարազատների վիշտը, ցավակցում մեզ բոլորիս:
     Գարեգին Նժդեհի խոսքով ավարտեմ.
     «Դատապարտված է այն զինվորը և զորքը, որն իր ղեկավարների աչքերի մեջ բոց, շարժումների մեջ՝ վճռականություն, սրի ծայրին շանթ չի տեսնում»:
     Հավերժ փառք քեզ, Հայոց բանակի ԶԻՆՎՈՐ»։

Աղբյուրը` Աիդա Ներսիսյան
| | |
4016 | 1
Facebook