
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս ծանր օրերին Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել շարքային զինվորների, պայմանագրային ծառայողների ու միջին սպայական կազմի նվիրվածության և անձնազոհության մասին, իսկ երկրի կառավարությանն էլ մեղադրել է զորքին դավաճանելու, կռվելու հնարավորությունները սահմանափակելու և տարածքները թշնամուն հանձնելու միտման մեջ։
Նաիրի Հոխիկյանը նույն բանն է անում, ինչ շատ դավաճաններ (այդպիսիններին միայն դավաճան կարելի է որակել և՛ բարոյական, և՛ իրավական առումներով) 44-օրյա պատերազմի օրերին, ովքեր կոչ էին անում սպայակազմին, զինվորներին, կամավորներին չկռվել, որովհետև կառավարությունը դավաճանել է բանակին, հանձնել է հողերը, իբր ամեն բան որոշված է, և կռվելն իզուր է։
Նաիրի Հոխիկյան, դու այդքան անգրագետ չես, որ չհասկանաս քո գրածի հետևանքները, դու քաջ գիտակցում ես, որ քո հրապարակումը միայն կարող է ջլատել և խուճապ ստեղծել բանակում, զինծառայողների հարազատների և հասարակության մեջ, հետևաբար ուղղակի դիտավորություն ունես բանակի մարտունակությունը թուլացնելու, բանակում և հասարակության մեջ խուճապ առաջացնելու հանցավոր արարքի մեջ։
Ազգային անվտանգության ծառայությանը խնդրում եմ իմ այս հրապարակումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և վարույթ սկսել։
Հ.Գ
Նաիրիհոխիկյանանմաններին այսպիսի արարքների համար ոչ վաղ անցյալում գնդակահարել են տեղում, այդպիսինները կան և եղել են բոլոր պատերազմների ժամանակ, և երևի այդ կոշտ մեթոդներն են նաև, որ հնարավորություն են տվել դիմակայել թշնամուն և հաղթանակներ տանել»:
