Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

Համացանց

«Արևմուտքի համար Հայաստանի դայակը Թուրքիան է». Արտակ Զաքարյան

16:12, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ.
«Արևմուտքի համար Հայաստանի դայակը Թուրքիան է». Արտակ Զաքարյան

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլն աշխարհի միակ պաշտոնյան է, ով ամենաշատն է շողոքորթել և ի լուր աշխարհի` շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանն ու նրա նախագահին: Նա ամենաշատն է զանգում ՌԴ, ամենաշատն է դիմել հազար ու մի խնդրանքով, ամենաշատն է եղել Մոսկվայից կախվածության մեջ: Պաշտոնական Մոսկվան, ՀՀ ոչ մի ղեկավարի երբեք այդքան չի պահել ու աջակցել, որքան Նիկոլին:
     Երեկվանից իշխանական պատվերով և անմիջական կատարմամբ ՀՀ տեղեկատվական ցանցերում մոլեգնում է հակառուսական հիստերիան: Սա Նիկոլի քցող, խաբող, անհավասարակշիռ, անհեռատես ու ճղճիմ պատկերացումների հետևանքներն են: Արդյունքը արժենալու է նոր կորուստներ, նոր մենակություն ու նոր հիասթափություններ:
     Արևմուտքի համար Հայաստանի դայակը` Թուրքիան է: Արևմուտքը մի խնդիր ունի` պոկել Ադրբեջանը, Վրաստանը ու Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց և այն դնել Թուրքիայի ազդեցության տակ: Հայաստանն այդ սցենարի վերջին մասն է:
     Իսկ ո՞վ է կասկածում, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և Հայաստան ներխուժումը Թուրքիայի (արևմուտք, ՆԱՏՕ) հանձնարարությունն էր: Իսկ ո՞վ է կասկածում, որ Հայաստանին ռազմական ագրեսիայի ենթարկելով` փորձում են Ռուսատանին ներքաշել ու նոր պատերազմական ճակատ բացել նրա դեմ` թքած ունենալով, որ աշխարհաքաղաքական այդ ճակատում Հայաստանը կվերածվի նոր Սիրիայի ու ամբողջովին կավերվի (ի դեպ լուրեր են պտտվում, որ վերջերս Վրաստանը վարպետորեն հրաժարվել է արևմուտքի այդ առաջարկից):
     Իրական քաղաքականության մեջ չկան պուպուշներ, բարի կամ չար կերպարներ: Կան շահեր: Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանն ուներ ընդգծված շահեր և գիտեր ինչպես դրանք առաջ տանել:
     Նիկոլի ողբերգական Հայաստանը չունի շահեր և չի էլ կարող ունենալ մի պարզ պատճառով. Նիկոլը օտարի (թշնամի) ծառան ու կամակատարն է հայ ժողովրդի գլխին: Դա է պատճառը, որ մի օր գովերգում են ՌԴ-ին, մյուս օրը` քննադատում: Մի օր արևմուտքը ընկեր է, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում` ամոթալի լռություն պահած և հայ ժողովրդին անտեսած միավոր և այլն:
     Ելքը մեկն է. Նիկոլից պետք է ազատել Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդին»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
| | |
2878 | 1
Facebook