Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Փելոսիի այցի հիմնական նպատակը հայերի ձայներն են». Ստեփան Դանիելյան

15:00, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ.
«Փելոսիի այցի հիմնական նպատակը հայերի ձայներն են». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «ԱՄՆ-ում նախընտրական կրքեր են եռում և Դեմոկրատների ու Հանրապետականների միջև բառիս բուն իմաստով կենաց-մահու պայքար է գնում։
     Շատ ամերիկացի հեղինակավոր փորձագետներ վիճակը սկսել են համեմատել Ամերիկայի 19-րդ դարի քաղաքացիական պատերազմի հետ։
     Նենսի Փելոսիի այցի հիմնական նպատակը հայերի ձայներն են և դա բնական է, քաղաքականություն է։ Այլ հարց է, թե արդյոք Ամերիկայի հայերը հավաքական պահանջ ունեն Դեմոկրատներից, կամ Հանրապետականներից, թե' ոչ։ Դեռեւս նման հստակ ձևակերպված պահանջ չի հնչել։
     Կարծում եմ, որ մեր իրական վտանգները կարող են դեկտեմբեր ամսից սկսվել, ընտրություններից հետո, երբ ընտրողների վրա թքած կունենան եւ այդ ժամանակ կերևա Ամերիկայի խորքային պետության իրական քաղաքականությունը նաև մեր տարածաշրջանում։ Հիմա ամենակարեւորը ԱՄՆ հայերի կազմակերպվածությունը է ու ստիպելու շատ կոնկրետ խոստումներ տալ։
     Այստեղ կավելացնեի, որ Հայաստանի կառավարությունը պետք է այնտեղի հայերին այդ պահանջի մասին մեսիջ ուղարկել, բայց դե ինչ կառավարության մասին ենք կարող հիմա խոսել»:

| | |
2776 | 3
Facebook