Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել Հայաստանի վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ

11:00, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ.
ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել Հայաստանի վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ։
     Պաշտպանն իր զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, փաստագրել տեղահանված անձանց, բժշկական շտապօգնության մեքենաների ու լրագրողների թիրախավորման, երեխայի ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների ապացույցները, ինչպես նաև ներկայացրել քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային ու շրջակա միջավայրին հասցված վնասների փաստերը։
     Հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարկման ենթակա հատվածում և պատշաճ կարգով ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։

Աղբյուրը` ՀՀ ՄԻՊ
| | |
3280 | 0
Facebook