Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.
Օդնոկլասնիկի

Համացանց

«Ռուսները մեզ քիչ էին, մի հատ էլ ղրղզական, ղազախական ու տաջիկական զորք էր մեզ պե՞տք». Սուրեն Սահակյան

17:48, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ.
«Ռուսները մեզ քիչ էին, մի հատ էլ ղրղզական, ղազախական ու տաջիկական զորք էր մեզ պե՞տք». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին ՀԱՊԿ-ից դուրս գալու ֆլեշմոբ ա սկսվել։
     Նախապես ասում եմ, որ էս գրառման մեջ էդ հարցի մասին իմ դիրքորոշումը չի լինելու։
     Որպես ՀԱՊԿ-ից դուրս գալու հիմնավորում նշվում ա, թե ՀԱՊԿ-ը իր «դաշնակցային պարտավորությունները չի կատարում»։ «Կատարել դաշնակցային պարտավորությունները» նաև նշանակում ա զորք ուղարկել։ Հիմա եկել են, ենթադրաբար, ուզում են կատարել պարտավորությունները։ Այսինքն, սաղ կռիվը էդ է՞ր։ Ռուսները մեզ քիչ էին, մի հատ էլ ղրղզական, ղազախական ու տաջիկական զորք էր մեզ պե՞տք։ Պահանջը էդ է՞ր։ Եթե էդ չէր, այլ ռուսների հետ որևէ համագործակցություն դադարեցնելու համար ա էդ հայտարարությունը, ապա ինչի՞ խոսքը չի գնում 102 ռազմաբազան հանելու և 97 թվականի բարեկամության պայմանագրից էլ դուրս գալու մասին։ Ինձ թվում ա՝ աբսուրդը պարզ ա։ Բայց եթե դա աներ մի շարքային դալբակենտավր կամ Խաչիկ Ասրյան, կասեի հա էլի, անցնենք, բայց երբ ամբողջ գիտակցական կյանքը ռուսական ներկայության դեմ կռիվ տված, իմ կողմից շատ հարգելի անձինք են ՀԱՊԿ-ի իր պարտավորությունները չկատարելու «հոդվածով» կոչ անում ՀԱՊԿ-ից դուրս գալ, նեղվում եմ, ազնիվ խոսք։ Այսինքն՝ ռուսները մեր սահմանին կանգնած, ադրբեջանական հարձակումներն են համակարգում, բայց ա՛յ որ ղազախներ, ղրղզներ ու տաջիկներ էլ կանգնեն, գիշերները պետք ա ավելի ապահով քնե՞նք»:

| | |
3488 | 0
Facebook