Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանն Ադրբեջանի համար դառնալու է Հունաստան, Թուրքիայի համար՝ փոքր, բայց շատ վտանգավոր հարևան»․ Արթուր Դանիելյան

23:08, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2022 թ.
«Հայաստանն Ադրբեջանի համար դառնալու է Հունաստան, Թուրքիայի համար՝ փոքր, բայց շատ վտանգավոր հարևան»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք օր առաջ գրել էի, որ Փելոսին պիտի ժամանի Հայաստան, որպեսզի ընթերցողի համար էլ ավելի ակնառու լինի, թե որն ա խորքային պատճառները, որ Մոսկվան որոշեց հերթական արկածախնդրության գնա ու փորձի Երևանին պարտադրել Մեղրիով միջանցք տալ թուրքերին: Հետագա օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես, օրինակ` ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ելույթը, որտեղ նա ասաց, որ հաշտեցումը կարող է լինել միայն երկաթգծային հաղորդակցման բացման դեպքում (որը ըստ իրենց պիտի լինի հենց Մեղրիով) վերահաստատեցին հիշյալ վերլուծությունը:
     Փելոսիի գալու մասին պայմանավորվածությունը կար արդեն օգոստոսի վերջում, իսկ նախագծվում էր այդ այցը մոտ մեկ տարի, պատճառն էլ այն էր, որ սա զուտ պրոտոկոլային այց չէ: Ի դեմս Փելոսիի Հայաստան է գալիս ԱՄՆ, հետն էլ բերում է ներդրումային ահռելի փաթեթ: Միայն ամերիկյան կառավարությունն առաջարկում է 19 միլիարդ դոլարի ներդրում, դրանից մի փոքր ավելի համեստ թվեր են առաջարկում եվրոպացիք: Սա այն փողն է, որի միջոցով օրինակ ՀԷՑ-ը պիտի խլվի ռուսների ձեքռից, նույն ճակատագրին պիտի արժանանա Գազպրոմը, երկաթգիծը, բանկային ոլորտը և այլ ռազմավարական ոլորտներ, որոնց մեջ առանձին տեղ է զբաղեցնում իհարկե անվտանգությունը:
     Արևմուտքի մոտիվացիան էլ է պարզ՝ Ադրբեջանը վերջապես դառնում է Միջին Ասիական էներգակիրների տարանցման գոտի, և հետևաբար լուրջ հակակշիռներ պիտի ունենան տարածաշրջանում: Այսինքն ամեն անգամ, երբ ալիևյան տոհմի որևէ ներկա կամ ապագա զավակ անթույլատրելի ինքնավստահություն ձեռք կբերի ու կորոշի ավել պակաս բազարվել արևմուտքի հետ, նրա գլխին պետք է մեկը տա: Դա, ըստ պլանի, պետք է լինի Հայաստանը: Դրա համար նախ հայկական բանակը պիտի իրոք լինի տարածաշրջանի ամենամարտունակը և երկրորդ հերթին պետք է լինի հայաբնակ Արցախը, որը պետք եղած ժամանակ կխաղացնեն այնպես, ինչպես Կոսովոն են խաղացնում երբեմն` «մոլորվող» սերբերին խելքի բերելու համար: Հայաստանը Ադրբեջանի համար դառնալու է Հունաստան, Թուրքիայի համար՝ փոքր, բայց շատ վտանգավոր հարևան:
     Նոր «սովետից» դուրս մնացող Ուկրաինան, Կովկասը և Միջին Ասիան փաստացի թաղելու են Չինաստանի Ռազմական Խորհրդի և անձամբ Սի Ձինպինի հոգեզավակ` «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագիծը: Ու քանի որ Չինաստանում մեկ ամսից վճռորոշ ընտրություններ են, այս մեկ ամիսն է որոշելու աշխարհի ապագան, որը ըստ էության արդեն որոշված է, ուղղակի ոմանք, չհամակերպվելով, կարող է ևս մեկ ամիս հազարավոր զոհերի առիթ դարձող պրոցեսներ հրահրեն:
     Հիմա ինչ վերաբերվում է շատերիդ չարչարող այն հարցին, թե «բա մեր հետ ի՞նչ ա լինելու»: Մեր մոտ Ամերիկացիք պիտի սարքեն տարածաշրջանի «հարամիչ» ֆորպոստ, այնպիսին, ինչպիսին Իսրայելն է կամ Սինգապուրը: Այդ գործը բավականին բարդ է ու լուրջ վարչական, ներքաղաքական և մտավոր ռեսուրսներ է պահանջում: Ըստ էության արևմուտքի միակ պրոբլեմն այն է, որ հիշյալ որևէ ռեսուրս Փաշինյանի իշխանությունը միանձնյա չի տնօրինում: Հետևաբար կամ Փաշինյանը պիտի փոխվի կամ իր կառավարությունը:
     Ես վստահ եմ, որ սկզբից փոխվելու են կառավարության առանցքային անդամները, հետո Փաշինյանը փորձելու է իրեն հարմար ընդդիմադիր աճեցնի, բայց տապալվելու է` համ առաջին, համ երկրորդ գործում:
     Այս օրերին սահմանային սադրանքներն ու հարձակումները շարունակվելու են ու կրելու են բացառապես մեկ նպատակ՝ ստիպել Փաշինյանին ստորագրել Մեղրիի միջանցք ստեղծելու թղթի տակ: Փաշինյանը չի ստորագրելու միջանցքի ստեղծումը դե յուրե, իսկ դե ֆակտո դա թույլ չի տա Իրանը: Մեր կողմից լինելու են զոհեր ընդհուպ մինչև Չինաստանում և Ռուսաստանում իշխանության ապագայի հարցը չլուծվի:
     Հ.Գ. ընթերցողի մոտ կարող է գայթակղություն առաջանալ եղելիության ողջ մեղքը բարդել արտաքին գործոնների, ասել է, թե մեր կամքից անկախ տեղի ունոց պրոցեսների վրա: Պիտի ձեզ հիասթափեցնեմ՝ թե Արցախը հնարավոր կլիներ պահել և, թե վերջին զոհերից կարելի էր խուսափել, եթե ազգովի թաղված չլինեինք սեփական չհիմնավորված, դատարկ ու գռեհիկ հպարտության մեջ: Իմիջիայլոց Թայլանդն էլ ա ամերիկյան ֆորպոստ, որտեղ ծնողները իրենց տղաների սեռը փոխում են, որ պուտանկա սարքեն: Ձեր կարծիքով մենք, որ մեկին կձգտենք տռանս պուտանկեքի որջ Թայլանդի՞ն, թե Սինգապուրի՞ն, որտեղ փողոցում թքելու համար 1,000 դոլար տուգանք են տալիս... իմ տարբերակը չասեմ, շատ կնեղվեք»:

| | |
11930 | 1
Facebook