Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էրիկ Սաղաթելյանը՝ Եվրոպայի սամբոյի պատանեկան առաջնության հաղթող

16:00, ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ.
Էրիկ Սաղաթելյանը՝ Եվրոպայի սամբոյի պատանեկան առաջնության հաղթող

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան առաջնությունում գերծանր քաշային Էրիկ Սաղաթելյանը հաղթել է բոլոր գոտեմարտերում և արժանացել ոսկե մեդալի:
     Հայաստանի սամբոյի հավաքականի ևս 3 մարզիկներ արժանացել են արծաթե և բրոնզե մեդալների: Աղջիկների 47 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը բրոնզե մեդալ է նվաճել, տղաների պայքարում էլ 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը և 98 կգ քաշային Աղվան Պետրոսյանը զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը:
     Այսօր արդեն պայքարի դուրս կգան երիտասարդները, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Աղբյուրը` ԿԳՄՍՆ
2819 | 0
Facebook