Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ջերմուկում թշնամին նահանջել է մոտավորապես 5 կմ այն դիրքերից, որտեղ եկել, հասել էր». Ավետիք Չալաբյան

10:36, ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ.
«Ջերմուկում թշնամին նահանջել է մոտավորապես 5 կմ այն դիրքերից, որտեղ եկել, հասել էր». Ավետիք Չալաբյան

«Մեզ պետք է փոխարինել Նիկոլ Փաշինյանին. նա ապացուցել է, որ աշխատում է ՀՀ շահերի դեմ, ՀՀ-ին նոր պատերազմի մեջ ներքաշեց՝ թողնելով նրան անպաշտպան»,- այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նրա խոսքով՝ բանակի հերոսական դիմադրությունն է, որ հետ է շպրտել թշնամուն Ջերմուկից. «Թշնամին եղել է Ջերմուկից 1,5 կմ-ի վրա, հիմա գտնվում է 7 կմ-ի վրա. նահանջել է մոտավորապես 5 կմ այն դիրքերից, որտեղ եկել, հասել էր»:

7860 | 0
Facebook