Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՔՊ պատգամավորների մի մասը կառավարական ամառանոցում են եղել. «Ժողովուրդ»

08:36, ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ.
ՔՊ պատգամավորների մի մասը կառավարական ամառանոցում են եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի դարպասների առջև տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մի մասը կառավարական ամառանոցում՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրում են եղել:

«Բացի այն, որ ուղիղ եթերով նայել են, թե ինչ է կատարվում ԱԺ դարպասների առջև, նաև որոշել են, թե որն է լինելու իրենց քայլերի հաջորդականությունը: Փաշինյանը նրանց փոխանցել է, որ թեև սահմանի վիճակը գնալով կայունանում է, բայց պետք է այնպես անել, որ հասարակությանը շեղեն այդ օրակարգից: Լավագույն տարբերակ է ընտրվել հերթական անգամ ընդդիմադիրներին թիրախ դարձնելը»,- ասել է «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը:

Մանրամասները՝ թերթի համարում:

4946 | 1
Facebook