Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հանդիպել է նաև նախկին նախագահների հետ. «Հրապարակ»

08:30, ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ.
Հանդիպել է նաև նախկին նախագահների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն օրերս հայտարարել էր, որ ազդեցիկ, փորձ ու ներուժ ունեցող մարդիկ՝ ՀՀ նախկին նախագահները, ԱԳ, պաշտպանության նախարարները, Վեհափառ հայրապետը պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, և «միմյանց աչքերի մեջ նայելով, ստեղծված իրավիճակը գնահատելով՝ գտնեն լուծումներ»:

Տեղեկացրել էինք, որ նախօրեին նա հանդիպել է Վեհափառի հետ: Հանդիպման վերաբերյալ երեկ Մայր Աթոռից հայտնել են, որ Ամենայն հայոց հայրապետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Իշխան Սաղաթելյանը երեկ մեր հարցին ի պատասխան ասաց, որ հանդիպել է նաև ՀՀ նախկին նախագահների հետ:

Փորձեցինք ճշտել՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույնպե՞ս, Սաղաթելյանն ասաց. «Այս պահին՝ այսքանը։ Հանդիպումներ տեղի ունեցել են, աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են, արդյունքների մասին կտեղեկացնենք»։ Սակայն մենք պարզեցինք, որ հանդիպումներ եղել են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում տեղի չի ունեցել»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

6178 | 2
Facebook