Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ցուցարարներին առաջնորդ է պետք. «Հրապարակ»

08:24, ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ.
Ցուցարարներին առաջնորդ է պետք. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կարին Տոնոյանը երեկ Ազգային ժողովի մոտ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե վաղվանից գործադուլ ու հացադուլ է սկսում: Թե ինչ գործադուլ ու հացադուլ, մարդիկ չհասկացան։ Ավելի ուշ բեմ բարձրացած մի աղջիկ հայտարարեց, որ մեզ ուժեղ առաջնորդ է հարկավոր։

«Ես հիմա խնդրում եմ ընդդիմադիր բոլոր լիդերներին ու պահանջում` ժողովրդի անունից, որ գան-կանգնեն մեր կողքին։ 2021 թվականի ընտրությունների արդյունքներից երեւում է, թե ձեզ ինչքան մարդ է ձայն տվել, դուք պարտավոր եք գալ այստեղ ու առաջնորդել մեզ, որովհետեւ առանց առաջնորդի մենք ամբոխի ենք վերածվել»,- ասաց նա:

Ապա բացատրեց. «Մեզ առաջնորդ է պետք։ Ամեն մեկը տեղից ինչ-որ կարծիք է հայտնում, սա շատ սխալ է։ Դիմում եմ կաթողիկոսին ու նախագահներին` եկեք կանգնեք մեր կողքին, առաջնորդեք մեզ։ Մի հավատացեք այդ հրադադարին, ժողովուրդ։ Մենք պիտի շատ արագ սրանց վռնդենք»։

Մանրամասները՝ թերթի համարում:

4008 | 1
Facebook