Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դատախազը հեռացավ՝ առանց դուռը համբուրելու, նորը եկավ՝ առանց խոսելու. «Ժողովուրդ»

08:16, ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ.
Դատախազը հեռացավ՝ առանց դուռը համբուրելու, նորը եկավ՝ առանց խոսելու. «Ժողովուրդ»

ՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիայի հրաժեշտի նիստը և նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանի մուտքը Գլխավոր դատախազություն բավականին ուշագրավ մթնոլորտում են անցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստի ժամանակ որևէ դատախազի հետ չի շփվել և որևէ բառ չի ասել: Նա բացառապես խոսել է ՀՀ հեռացող Գլխավոր դատախազի՝ Արթուր Դավթյանի հետ. նրան գիրք է նվիրել և հաջողություն մաղթել: Այս ամենից հետո Աննա Վարդապետյանը ամբիոնից դատախազներին պատմել է իր մասին ու հեռացել:

Դատախազները նիստից հետո գնացել են իրենց աշխատասենյակներ՝ սպասելով, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց: Իսկ նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտից առաջ ասել է, որ շնորհակալություն է հայտնում բոլորին, այդ թվում՝ նաև քննադատողներին ու հեռացել է: Ի դեպ, Դավթյանը չի համբուրել դատախազության դուռը:

Մանրամասները՝ թերթի համարում:

3930 | 0
Facebook