Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ստեղծագործություններս հանել եմ բարեգործական վաճառքի, հասույթը կուղղվի պաշտպանությանը». Գարրի Արզումանյան

02:06, ուրբաթ, 16 սեպտեմբերի, 2022 թ.
«Ստեղծագործություններս հանել եմ բարեգործական վաճառքի, հասույթը կուղղվի պաշտպանությանը». Գարրի Արզումանյան

Նկարիչ Գարրի Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարեկամներ,
     Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ օրերս արժանացել եմ ամերիկյան LTS պատկերասրահի կողմից անցկացված մրցույթի առաջին մրցանակի՝ ստանալով մեկ ամիս Solo ցուցահանդեսի և հեղինակավոր ամսագրերից մեկում հոդվածի հնարավորություն։
     Բնականաբար, թշնամու ռազմական ներխուժման ու մեր հայրենակիցների զոհվելու ֆոնին այդ լուրը ո՛չ ուրախություն, ո՛չ էլ մոտիվացիա պարգևեց, այդուհանդերձ, ճիշտ համարեցի իրազեկել ձեզ նշված փաստի մասին։
     Միաժամանակ թույլ տվեք հիշեցնել, որ ստեղծագործություններս հանել եմ բարեգործական վաճառքի, ամբողջ հասույթը կուղղվի մեր զինվորների ու/կամ սահմանամերձ բնակչության համար պաշտպանական միջոցների հայթայթմանը։
     Սխեման շատ պարզ է. ընտրում եք արվեստի գործը, գումարը փոխանցում 44-օրյայից ձեզ հայտնի ՀԿ-երից մեկի (օրինակ՝ Շանի ՀԿ-ի հաշվեհամարին) ուղարկում անդորրագիրն, ու նկարն առաքվում է ձեզ։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ Արտերկրից գնելու դեպքում արժեքին միանում է նաև առաքման ծախսը։
     Կից տեղադրել եմ Մրցույթին հաղթելու նամակն ու անհատական ցուցահանդեսի ժամանակացույցը, այն կլինի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը։
     Խնդրում եմ զերծ մնալ շնորհավորանքներից, նորից կրկնեմ, որ պոստի նպատակը միմիայն իրազեկելն է և բարեգործական վաճառքի մասին հիշեցնելը։ Հետաքրքրված անձանց խնդրում եմ գրել p.m. ՝ հասանելի նկարների մասին տեղեկություն ստանալու համար։
     Աստված պահապան մեր երկրին ու մեր ժողովրդին։

3561 | 0
Facebook