Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Freedom House-ը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը

09:12, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2022 թ.
Freedom House-ը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը

ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցություն վայելող խաղաղ գործընթացը հարգելով` Ադրբեջանի զինված ուժերը պետք է Հայաստանի տարածքում անհապաղ դադարեցնեն մահաբեր հարձակումները: Այս մասին հայտարարում է Freedom House-ի նախագահ Մայքըլ Աբրամովիչը՝ ավելացնելով, որ երկու երկրների հարաբերությունները պիտի ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների ներքո։

«Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և անվտանգության։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի կառավարությանը, ժողովրդավար երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ անհապաղ դիմել հրադադարի կոչերով: Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկումներ անցկացնելու հարցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառությունը»,- ասել է Աբրամովիչը` կոչ անելով լրացուցիչ քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

3937 | 0
Facebook