Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռուսները ձեռքերը լվացել են. «Հրապարակ»

07:54, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2022 թ.
Ռուսները ձեռքերը լվացել են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախից լուրեր ենք ստանում, որ վերջին օրերին սահմանագոտում ադրբեջանական կողմից կուտակումներ են նկատվում։ Թերևս սրանով է պայմանավորված, որ նախօրեին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին են միացել նաև Գյումրու 102-րդ ռազմաբազայի ծառայողները:

Մեր աղբյուրներն ասում են, որ ռուսները փորձում են Արցախում վերահսկողության տակ պահել իրավիճակը, մինչդեռ Վարդենիսում, երբ հայկական կողմը փորձել է ապավինել ռուս խաղաղապահների աջակցությանը և կորցրած դիրքերում մնացած մեր զոհերի մարմինները ստանալ, ռուսները մեկ-երկու փորձ են արել` մարմիններն ադրբեջանցիներից ստանալու, սակայն մերժվել են և ձեռքերը լվացել որևէ միջամտությունից: Հայկական կողմի մոտ էլ արդարացել են, թե` չենք կարող կոնֆլիկտի կողմ դառնալ»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

8763 | 1
Facebook