Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխան Սաղաթելյանն ու կաթողիկոսը հանդիպել են. «Հրապարակ»

07:48, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2022 թ.
Իշխան Սաղաթելյանն ու կաթողիկոսը հանդիպել են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ազդեցիկ, փորձ ու ներուժ ունեցող մարդիկ՝ ՀՀ նախկին նախագահները, ԱԳ, պաշտպանության նախարարները, Վեհափառ հայրապետը պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, և «միմյանց աչքերի մեջ նայելով, ստեղծված իրավիճակը գնահատելով՝ գտնեն լուծումներ»:

Մեր տեղեկություններով՝ այդ ուղղությամբ Սաղաթելյանը նաև կոնկրետ քայլեր է ձեռնարկել․ երեկ երեկոյան նա հանդիպել է կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Հանդիպման մանրամասները մեզ չհաջողվեց իմանալ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4526 | 1
Facebook