Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջերմուկի պաշտպանությունն իրականացնելիս զոհվել է եզդի հոգևորական Սիաբանդ Քյարամի Թամոյանը

00:54, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2022 թ.
Ջերմուկի պաշտպանությունն իրականացնելիս զոհվել է եզդի հոգևորական Սիաբանդ Քյարամի Թամոյանը

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ռազմական հանցագործ գործողությունների արդյունքում, հայրենիքի սահմանների պաշտպանությունն իրականացնելիս, զոհվել է Հայոց Բանակի պայմանագրային զինծառայող, 1977թ. ծնված ազգությամբ եզդի, հոգևորական՝ Սիաբանդ Քյարամի Թամոյանը (շեխ Յուրոն), ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Եզդիների ազգային միության նախագահ Խըդըր Հաջոյանը։
     «Եզդի հոգևորականը հերոսաբար ընկավ Ջերմուկի պաշտպանության ժամանակ:

Խորին ցավակցությունս եմ հայտնում ընտանիքին, հարազատներին։

Խոնարհումս մեր բոլոր նահատակներին»,– գրել է նա։

3921 | 0
Facebook