Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական կողմը Սոթքում թիրախավորել է հայ և օտարերկրացի լրագրողների

22:42, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ.
Ադրբեջանական կողմը Սոթքում թիրախավորել է հայ և օտարերկրացի լրագրողների

Ադրբեջանական կողմը Սոթքում թիրախավորել է իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին։ Այս մասին տեղեկացնում է «Ռադար Արմենիա»-ի թղթակիցը, որը խմբի կազմում է եղել։ Նա հայտնում է, որ երկու անգամ հարվածել են իրենց ուղղությամբ։ Լրագրողների խմբից, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Խմբի մեջ են եղել նաև «Հանրային հեռուստաընկերության», «Արմենպրես»-ի, ինչպես նաև օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

4416 | 0
Facebook