Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. հայտնում է «Վեստնիկ Կավկազա»-ն:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը մտահոգություն է առաջացնում։ Նա հավելել է, որ Իրանի համար կարևոր է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգային սահմանների անձեռնմխելիությունը։
Նա նաև նշել է, որ Իրանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների միջոցով հարցերի խաղաղ կարգավորման օգտին և պատրաստ է աջակցել դրան։