Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջերմուկում հրետանի է կիրառվում դիրքերի ուղղությամբ

13:36, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ.
Ջերմուկում հրետանի է կիրառվում դիրքերի ուղղությամբ

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ուղղությամբ կրակոցներ չկան, սակայն դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառում է հրետանի, որի ձայները լսելի են բնակավայրերում։ Այս մասին 24News-ին ասաց Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը։

Ըստ նրա՝ գիշերվա կրակոցների հետևանքով քաղաքացիական օբյեկտներ, ենթակառուցվածքներ չեն վնասվել։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-ի գիշերը սկսված հարձակումներին, ապա կրակոցների հետևանքով վնասվել էր զորամասը։ «Ճոպանուղու կողքն է թեթև վնասվել, չգործող սանատորիայի լքված շենքերի վրա են թեթև վնասներ եղել։ Այս պահին էլ քաղաքի վրա կրակոցներ չկան», - եզրափակեց Արսենյանը։

7407 | 0
Facebook