Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անընդունելի է տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն. Իրանի ԱԳ նախարար

12:36, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ.
Անընդունելի է տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլահյանը կարևորում է Կովկասի տարածաշրջանում խաղաղության վերականգնման անհրաժեշտությունը, և այս համատեքստում տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է համարում։ Այս մասին նախարարն ասել է Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանի հետ հանդիպման ժամանակ։

Անդրադառնալով «Հարավային Կովկասում վերջին ռազմական լարվածությանը»՝ Ամիր-Աբդոլահյանը նկատել է, որ վեճի խաղաղ լուծումը հնարավոր է քաղաքական ճանապարհով։

ԻԻՀ ԱԳ նախարարը նաև բարձր է գնահատել դեսպան Ճաղարյանի ջանքերը Թեհրանում և առաքելության ընթացքում առհասարակ։

5084 | 0
Facebook