Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աննա Վարդապետյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

11:12, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ.
Աննա Վարդապետյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Աննա Վարդապետյանին 2022 թվականի սեպտեմբերի 14-ից ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հունիսի 29-ի արտահերթ նիստին վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում։

Վարդապետյանն այս պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին՝ հատուկ նիստին, երդմնակալությամբ։

5667 | 0
Facebook