Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սոթքի ուղղությամբ գիշերը հանգիստ է անցել». վարչական ղեկավար

09:06, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ.
«Սոթքի ուղղությամբ գիշերը հանգիստ է անցել». վարչական ղեկավար

«Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ գիշերը հանգիստ է եղել, կրակոցներ չկան»,-այս մասին 24News-ին ասել է Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։

«Հեռվից լսվում է հրետանու ձայնը, բայց մեր ուղղությամբ չեն կրակոցները», - նշել է Խաչատրյանը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։

«Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է»։

3641 | 0
Facebook