Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀԱՊԿ-ն Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն կուղարկի Հայաստան

08:18, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2022 թ.
ՀԱՊԿ-ն Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն կուղարկի Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կգլխավորի կազմակերպության առաքելությունը Հայաստանում։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն:

Առաքելության հիմնական խնդիրը լինելու են Ադրբեջանի հետ հակամարտության գոտում իրադրության գնահատումը, պետությունների ղեկավարների համար զեկույցի նախապատրաստումը և դեէսկալացիայի շուրջ առաջարկների մշակումը։

Առաքելության կազմում ընդգրկված են լինելու ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլիյ Սիդորովը և կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներ։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ, որը մշտապես մոնիթորինգի կենթարկի իրադրությունն իր պատասխանատվության գոտում։

5901 | 0
Facebook