Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նոր փաստերն առավել են ապացուցում ադրբեջանական պատերազմական հանցանքները». Արման Թաթոյան

19:12, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2022 թ.
«Նոր փաստերն առավել են ապացուցում ադրբեջանական պատերազմական հանցանքները». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ. «Նոր փաստերն առավել են ապացուցում ադրբեջանական պատերազմական հանցանքները. տեղի են ունենում թիրախային ագրեսիվ հարձակումներ` գյուղի (քաղաքի) խաղաղ բնակիչներին սպանելու, նրանց սեփականությունն ու ողջ գյուղն ավերելու հանցավոր դիտավորությամբ: Սրանք ոչ թե առանձին արարքներ են, այլ հիմնված են ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վրա` լինելով այդ միասնական շղթայի բաղադրիչներ:
     Այս գիշերվանից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ադրբեջանական ամենաագրեսիվ հարձակումների ենթարկված գյուղերից է Սոթքը (Գեղարքունիքի մարզ):
     Ողջ գիշեր ու այսօր ողջ օրվա ընթացքում ագրեսիվ հարձակումների է ենթարկվել Սոթք գյուղը: Ըստ բնակիչների` այսօր պարբերական դադարներով առավելագույնը դադարել է մինչև 2-3 ժամով:
     Այս փաստերը մեզ հաստատել են գյուղի բնակիչները»:

Ադրբեջանական պատերազմական հանցանքները. Սոթք

8175 | 0
Facebook