Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչ է տեղի ունենում ու ինչու է տեղի ունենում». Նիկոլ Փաշինյան

11:36, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2022 թ.
«Ինչ է տեղի ունենում ու ինչու է տեղի ունենում». Նիկոլ Փաշինյան

«Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց 1-2 ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են: ՊՆ-ն, ԳՇ-ն գնահատում է իրավիճակը, կորուստներն ու ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետը: Նրա խոսքով՝ այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել Ադրբեջանի հարձակման մասին, ԱԽ անդամները հրավիրվել են Կառավարություն, տեղի է ունեցել ԱԽ նիստ. «Որոշել ենք դիմել ՀԱՊԿ-ին ու դրա կապակցությամբ այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստ: Դիմել ենք նաև ՌԴ-ին՝ 1997թ. բարեկամության, փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա, որոշել ենք դիմել նաև ՄԱԿ-ին: Գիշերվա ընթացքում հեռախոսազրույցներ եմ ունեցել ՌԴ, Ֆրանսիայի, ԻԻՀ նախագահների հետ....»,- ասել է նա:

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր 49 զոհի մասին:

«Ինչ է տեղի ունենում ու ինչու է տեղի ունենում. առաջինը կապված է ԼՂ հարցի բանակցային գործընթացի հետ: Հիշում եք, որ 2022թ. մարտին Ադրբեջանը ներկայացրել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ 5 կետեր և առաջարկել այդ հենքի վրա կնքել խաղաղության պայմանագիր: Մեր արձագանքն այն էր, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց կարծում ենք, որ կետերը պետք է լրացվեն ու լրացված հենքի վրա պատրաստ ենք բանակցություններ վարել: Բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց ու պարզաբանվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է, որ խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա»,- նշել է Փաշինյանը:

8689 | 0
Facebook