Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2022 թ.

Իրադարձություններ

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն

23:06, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ.
Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն

Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը 4–րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Ալեքսանյանը եզրափակչում 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլովին։
     Հիշեցնենք, որ 97 կգ քաշայինների կիսաեզրափակչում Ալեքսանյանը մրցել էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ և հաղթել 3:1 հաշվով:
     Նշենք, որ Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրվել էր մեծ էկրան, որով երկրպագուները հետևում էին եզրափակիչ գոտեմարտին։

| | |
3654 | 2
Facebook