Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն անխուսափելի է համարում ապադոլարացման գործընթացը

21:12, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ.
Պուտինն անխուսափելի է համարում ապադոլարացման գործընթացը

Ռուսաստանում ապադոլարացման գործընթացն անխուսափելի է, երկուշաբթի՝ սեպտեմբերի 12-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
     Պետության ղեկավարի խոսքով՝ պատժամիջոցների ֆոնին երկիրը կանգնած է ֆինանսական և տեխնոլոգիական ագրեսիայի առաջ։ Սակայն, ընդգծել է Պուտինը, Արևմուտքի ծրագրած «տնտեսական բլից-կրիգը» չաշխատեց։

Նա խոսել է նաև անվտանգության բարձիկի ստեղծման մասին՝ նշելով, որ առաջնայինը մակրոտնտեսական կայունության և դիմակայության պահպանումն է։

Պուտինն ասել է, որ մինչև տարեվերջ գնաճը կկազմի 12%, այս պահին բոլոր հիմքերը կան իրադարձությունների նման զարգացում ակնկալելու։

Նախագահի խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունը մտնում է աճի հետագիծ։ Երկրի բյուջեի վիճակն այժմ ավելի լավ է, քան G20-ի պետությունների ճնշող մեծամասնության պարագայում:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ գործարարներին զգուշացրել է արտասահմանում գումար պահելու վտանգների մասին։ Նրա խոսքով, նրանց համար դաս կլինի արևմտյան երկրներում իրենց ունեցվածքի բռնագրավումը։

4851 | 0
Facebook