Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը պաշտոնապես կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ

20:18, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ.
Իրանը պաշտոնապես կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ

Իրանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտոնական անդամի կարգավիճակ ստանալու մասին պայմանագիրը կստորագրվի Ուզբեկստանում կայանալիք գագաթնաժողովում, երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին:
     ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում։
     «Իրանի՝ որպես պաշտոնական անդամի (ՇՀԿ-ին - Խմբ.) մուտքի գործընթացը մոտենում է ավարտին, իսկ կազմակերպության առաջիկա գագաթնաժողովում ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության պարտավորությունների հուշագիրը՝ անդամ պետության կարգավիճակ ստանալու վերաբերյալ։
     ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001թ. Նրա անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։ ՇՀԿ-ի դիտորդ երկրներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրներն են Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան: 2021 թվականի սեպտեմբերին Դուշանբեում ՇՀԿ-ի գագաթնաժողովում մեկնարկել է Իրանին կազմակերպության կազմում ընդունելու և Եգիպտոսին, Կատարին և Սաուդյան Արաբիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տալու ընթացակարգը։

5878 | 0
Facebook