Ուզբեկստանում մանկապարտեզից փախած երեքամյա տղան մահացել է Afrosiyob արագընթաց գնացքի անիվների տակ։ Այս մասին հայտնում է News of Kashkadarya-ն։
Դեպքը տեղի է ունեցել Կասանի շրջանում 2022 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տղան փախել է ընտանեկան տիպի մանկապարտեզից:
Միջադեպի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Նշվում է, որ դեպքի առթիվ նախադպրոցական կրթության մարզային վարչությունը նախաքննական ստուգում է կազմակերպել։
Թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել: