Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախի խաղաղ բնակչության կանխամտածված թիրախավորման փաստերը ծայրահեղ մտահոգիչ են». ՄԻՊ

16:12, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ.
«Արցախի խաղաղ բնակչության կանխամտածված թիրախավորման փաստերը ծայրահեղ մտահոգիչ են». ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը գրում է. «Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերը ծայրահեղ մտահոգիչ են ու պետք է պատշաճ քննության ու գնահատման առարկա դառնան։

Այդ երկրում համակարգային հայատյացության վտանգավոր չափերի մասին վերջերս բարձրաձայնել էր ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, և այս դեպքերը ցավալիորեն գալիս են ապացուցելու թե՛ կոմիտեի արձանագրումները, և թե՛ Արցախի հայաթափման վերաբերյալ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվող անթաքույց հրապարակային հայտարարությունները»։

4162 | 0
Facebook