Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին». Չավուշօղլու

14:24, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ.
«Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախազգուշացրել է Հունաստանին՝ «սադրանքների հետևանքների մասին», գրում է Anadolu-ն: «Նրանք, ովքեր առաջնորդվում են արտաքին ուժերի կողմից, դատապարտված են քաղելու իրենց գործողությունների հետևանքները։ Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին»,- ասել է թուրք պաշտոնյան:

Նրա խոսքով՝ «Թուրքիան վերջին երկու ամիսներին ամեն ինչ անում է Էգեյան ծովում բարիդրացիության մթնոլորտ պահպանելու համար, մինչդեռ հույները շարունակում են սրել իրավիճակը»:

6878 | 0
Facebook