Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու մասին

12:00, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ.
ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու մասին

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու խորհրդակցությունների մեկնարկի մասին, գրում է РИА Новости-ն:

«Ես դեռ շատ անհանգստացած եմ ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակով, որը շարունակում է մնալ վտանգված՝ շարունակվող հրետակոծությունների պատճառով: Իրավիճակը շտկելու համար խորհրդակցություններ են սկսվել՝ ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ»,- ասված է

հաղորդագրության մեջ։

Նախօրեին հայտնել էինք, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատանքն ամբողջությամբ կանգնեցվել է:

4929 | 0
Facebook