Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախագծի հիմքում գործարար շրջանակներից ստացված առաջարկությունն է». Ֆինանսների փոխնախարար

10:24, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ.
«Նախագծի հիմքում գործարար շրջանակներից ստացված առաջարկությունն է». Ֆինանսների փոխնախարար

ԱԺ-ը քննարկում է «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որ ներկայացնում է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: «Նախագծի հիմքում ընկած է գործարար շրջանակներից ստացված մեկ առաջարկություն, ըստ որի՝ նախատեսվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի առևտրային գործունեությամբ զբաղվող տնտեսվարողներն իրենց մոտ հայտնաբերվող խոտան արտադրանքը, ինչպես նաև հրապարակային պայմանագրով, երաշխիքային ժամանակահատվածով վաճառված, արդեն գնորդի մոտ հայտնաբերված խոտան արտադրանքը կարողանան հետ ընդունել ու այդ ծավալը համախառն եկամուտի 1%-ի չափով հնարավորություն կունենան շահութահարկի բազային հարկման նպատակով նվազեցնել, այն դեպքում, երբ մատակարարն իր վրա չի վերցնում խոտան արտադրանքը նորով փոխարինելու կամ այլ կերպ փոխհատուցում տրամադրելու պարտավորությունը»,- ասաց հիմնական զեկուցողը:

«Նախագծի հիմքում գործարար շրջանակներից ստացված առաջարկությունն է». Ֆինանսների փոխնախարար
2016 | 0
Facebook