Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.

Համացանց

Արմեն Բաբալարյանն ու Արթուր Ալեքսանյանը՝ կիսաեզրափակիչ գոտեմարտից հետո

09:13, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ.
Արմեն Բաբալարյանն ու Արթուր Ալեքսանյանը՝ կիսաեզրափակիչ գոտեմարտից հետո

Wrestling-Armenia-ն ֆեյսբուքյան էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Մեծահասակների հավաքականում գլխավոր մարզչի նորամուտը նշող Արմեն Բաբալարյանն ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշի արքա Արթուր Ալեքսանյանը` կիսաեզրափակիչ գոտեմարտից հետո»:

Հիշեցնենք՝ Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն անցել է եզրափակիչ:

Նա հաղթել է Աշխարհի գործող չեմպիոնին:

Եզրափակիչը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 12-ին:

Աղբյուրը` Wrestling-Armenia
| | |
5382 | 1
Facebook