Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կղզային պետությունը որոշել է անկախանալ Բրիտանիայից

22:48, կիրակի, 11 սեպտեմբերի, 2022 թ.
Կղզային պետությունը որոշել է անկախանալ Բրիտանիայից

Անտիգուայի և Բարբուդայի վարչապետ Գաստոն Բրաունը հայտարարել է, որ մտադիր է հանրաքվե անցկացնել բրիտանական թագից անկախանալու վերաբերյալ։

«Այս որոշումը միապետության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում չէ։ Դա թշնամական գործողություն չի ներկայացնում և չի ցուցադրում Անտիգուայի և Բարբուդայի և միապետության միջև տարաձայնությունները»,- ասել է Բրաունը: Նա հանրաքվեն անվանեց վերջին քայլը, որը կավարտի պետության ձևավորումը՝ որպես իսկապես ինքնիշխան երկիր։

Վարչապետը նշել է, որ մտադիր է երեք տարվա ընթացքում հանրաքվե անցկացնել։ Սակայն նա նշել է, որ միապետությունից հրաժարվելը երկրում սուր խնդիր չէ։

Անտիգուան և Բարբուդան պետություն է, որը գտնվում է Փոքր Անտիլյան կղզիների խմբի համանուն կղզիներում։ Երկիրը մտնում է Բրիտանական Ազգերի Համագործակցության մեջ, որը, բացի Մեծ Բրիտանիայից, ներառում է իր նախկին տիրապետություններից և գաղութներից շատերը։ Եղիսաբեթ II թագուհու մահից հետո նրա որդին՝ Չարլզ III-ը, դարձավ Համագործակցության ղեկավար և, համապատասխանաբար, Անտիգուայի և Բարբուդայի թագավորը։

4818 | 0
Facebook