Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Քայլի Ջեներն արդեն 7 ամիս է՝ չի կարողանում անուն ընտրել որդու համար

21:00, կիրակի, 11 սեպտեմբերի, 2022 թ.
Քայլի Ջեներն արդեն 7 ամիս է՝ չի կարողանում անուն ընտրել որդու համար

Ամերիկացի հայտնի մոդել և գործարար Քայլի Ջեները խոստովանել է, որ ինքն ու իր ամուսինը՝ ռեփեր Թրևիս Սքոթը, դեռ անուն չեն ընտրել իրենց որդու համար, ով ծնվել է 7 ամիս առաջ։
     Քայլին և Թրևիսը փետրվարի 2-ին երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Երեխային անվանել էին Վուլֆ Վեբստեր անսովոր անունը: Նրանց երկրպագուները զարմացած էին այս ընտրությունից, և շուտով աստղերն իրենք որոշեցին իրենց որդուն այլ անուն տալ։

Ջեներն ասել է, որ Վուլֆ անունը երբեք չի սիրել, նա երեխային անվանել է ազգականի խորհրդով, բայց դա տղային չի սազում։

Երկրպագուները դեռ մտածում են, թե ինչպես են հիմա կոչում փոքրիկին, բայց, ինչպես վերջերս պարզվել է՝ ոչ մի կերպ։

«Անձնագրում գրված է Վուլֆ, բայց դա նրա անունը չի լինի: Մենք պարզապես սպասում ենք»,- խոստովանել է Քայլին:

10085 | 0
Facebook