Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ

20:30, կիրակի, 11 սեպտեմբերի, 2022 թ.
Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ

Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը նվաճեց եզրափակիչի ուղեգիր և կպայքարի աշխարհի չեմպիոնի չորրորդ տիտղոսի համար:

97 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի եռակի չեմպիոնը մրցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ և հաղթեց 3:1 հաշվով:

Նախորդ անգամ Ալեքսանյանն ու Սարավին հանդիպել էին Տոկիոյի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում, որտեղ աշխարհի եռակի չեմպիոնը 4։1 հաշվով հաղթել էր իրանցի ըմբիշին:
     Եվրոպայի հնգակի չեմպիոնն այս անգամ պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ մրցակիցը հրաժարվել էր պայքարից՝ հաղթանակը շնորհելով Ալեքսանյանին: 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր թուրք Մեթեհան Բասարին, քառորդ եզրափակիչում էլ ժամանակից շուտ 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Մախմուդովի նկատմամբ:

4875 | 0
Facebook