Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Ուզբեկստանում

17:48, կիրակի, 11 սեպտեմբերի, 2022 թ.
Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Ուզբեկստանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է թուրքական մամուլը։

Նշվում է, որ Էրդողանը նախատեսում է հանդիպել կազմակերպության անդամ մյուս երկրների ղեկավարների հետ։

Այնուհետև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու համար Թուրքիայի ղեկավարը այցով կմեկնի ԱՄՆ։ Սեպտեմբերի 20-ին Ռեջեփ Էրդողանը նիստում իր ելույթի ժամանակ կանդրադառնա այնպիսի թեմաների, ինչպիսիք են Ուկրաինայի պատերազմը, այդ երկրից ցորենի արտահանումը, ահաբեկչության դեմ պայքարը, Հունաստանի հետ լարվածությունը։

Բացի այդ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու շրջանակներում Թուրքիայի ղեկավարը կհանդիպի մի շարք երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների հետ։

7155 | 0
Facebook