Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվս մեկ բնակավայր ազատագրվեց». Զելենսկի

12:30, կիրակի, 11 սեպտեմբերի, 2022 թ.
«Եվս մեկ բնակավայր ազատագրվեց». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մարզում ևս մեկ բնակավայր են ազատագրել. Ուկրաինայի դրոշը վերադարձավ Չկալովսկոե գյուղ։ Եվ այդպես կլինի ամենուր»:

Հիշեցնենք՝ ուկրաինական լրատվամիջոցները նախօրեին հայտնել էին, որ ռուսական ուժերը հետ են քաշվել Խարկովի Կուպյանսկ և Իզյում քաղաքներից:

Վլադիմիր Զելենսկին էլ տեղեկացրել էր, որ Խարկովի շրջանի ավելի քան 30 բնակավայր անցել է Կիևի վերահսկողության տակ:

7099 | 0
Facebook