Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/8-րդ եզրափակիչ

12:18, կիրակի, 11 սեպտեմբերի, 2022 թ.
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/8-րդ եզրափակիչ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին Բելգրադում ընթացող ԱԱ-ում մեկնարկում են Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ԱԱ և ԵԱ մեդալակիր, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը:
     Պողոսյանը պայքարը կսկսի 1/16-ից, որտեղ կհանդիպի ճապոնացի Ռյուտո Իկեդայի հետ:
     Սլավիկ Գալստյանը ևս մեկնարկելու է 1/16-ից: Նրա մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Փավրիզ Նասիբովն է:
     Արթուր Ալեքսանայնը 1/16-ից է մեկնարկում և կհանդիպի Արոն Մբոյին՝ Կոնգոյից:
     Կարապետ Չալյանը մեկնարկելու է 1/16-ից խորվաթ Ֆիլիպ Սաչիչի հետ գոտեմարտով:

Wrestling-Armenia-ն ֆեյսբուքյան էջում քիչ առաջ հայտնեց, որ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/8-րդ եզրափակիչ: Առաջին գոտեմարտի մրցակիցը հրաժարվել է պայքարից:

Աղբյուրը` Wrestling-Armenia
3684 | 0
Facebook